ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

20 օր անց Մարմարիկ գետում հայտնաբերվեց 2-ամյա Տիգրանի մարմինը

20 օր անց Մարմարիկ գետում հայտնաբերվեց 2-ամյա Տիգրանի մարմինը
24.05.2025 | 11:56

Ջրասուզակներն ու փրկարարները Մարմարիկ գետում հայտնաբերեցին 2-ամյա Տիգրանի մարմինը, հայտնում է Shamshyan.com-ը։

Այսօր՝ ժամը 10։40-ի սահմաններում, ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցները, Մարմարիկ գետում՝ Հրազդան ՋԷԿ-ի մոտակա կամրջի մոտ, հայտնաբերել են մայիսի 4-ից որոնվող 2-ամյա Տիգրանի դին։

Երեխայի հայտաբերման մասին տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից քննչական խումբը ժամանում է դեպքի վայր:

Դիտվել է՝ 2352

Մեկնաբանություններ